«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Մայիս Հովսեփյանի անունն ընդմիշտ գրվել է հերոսների լուսամատյանում»

«Մայիս Հովսեփյանի անունն ընդմիշտ գրվել է հերոսների լուսամատյանում»
24.05.2022 | 07:25

Այսօր Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսներից մեկի` Մայիս Հովսեփյանի հոր` Աղվան Հովսեփյանի ծննդյան տարեդարձն է։


Մայիս Հովսեփյանին ազգը ճանաչում էր որպես «Ամենախելացին» հեռուստանախագծի հաղթող, բոլոր բնագավառներին տիրապետող հզոր մտքի տեր պատանի։ Չկար մի սպորտաձև, որտեղ չփայլեր այս հզոր ու տաղանդավոր պատանին։ Նա կյանքում իր խոսքն ասելու էր որպես բարձրագույն տեխնոլոգիաների մասնագետ, որի ուսերին հենվելու էր մի ամբողջ բնագավառ։ Եվ այս խոսքերը չափազանցություն չեն։ Տանը` հերոսին նվիրված անկյունում, մի ամբողջ սենյակ են զբաղեցնում աշխարհի տարբեր երկրներում նրա նվաճած պատվոգրերը, մեդալներն ու դիպլոմները։
Նրա անմահության ուղին սկսվեց Ջրականում` չարաբաստիկ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։


Հերոս ծնած սիրելի հայորդի, դժվար է այս օրը համապատասխան բառեր ընտրել` Ձեզ իմ սրտի խոսքն ուղղելու համար։
Մայիս Հովսեփյանի անունն ընդմիշտ գրվել է հերոսների լուսամատյանում։ ՈՒզում եմ, որ լինեք ուժեղ, որ Ձեզ հետ միասին շարունակենք ապրեցնել մեր հավերժ ներկա հերոսին։


Հասմիկ Պողոսյան

Դիտվել է՝ 18578

Մեկնաբանություններ